Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինքը չի կարող Տիկնիկային թատրոնի ղեկավար լինել

Ինքը չի կարող Տիկնիկային թատրոնի ղեկավար լինել
15.12.2025 | 14:12

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն օրերս Նիկոլ Փաշինյանի հետ Կիրանցում՝ խայտառակության պատի տակ էր։ Ռ․ Բաբայանը հանրային հեռուստաընկերության եթերում իշխանություններին կոչ է արել փայտով ծեծել կամ ճիպոտահարել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին` «ամբախ զամբախ» խոսելու համար։ Ռուբեն Բաբայանը այդ ասելով՝ հանրային կոչվածի եթերում ոչ միայն «ամբախ զամբախ» է խոսել, այլև՝ հակասահմանադրական, հակաօրինական, քանզի ազատ արտահայտվելը քաղաքացիների, այդ թվում՝ Միքայել Սրբազանի սահմանադրական իրավունքն է։։ Սրբազանին փայտով ծեծելու կոչ արած Ռուբեն Բաբայանը իրավունք չունի մանուկներին բարություն քարոզող մանկական թատրոնի ղեկավար լինել։ Հայաստանի նոր իշխանությունը պետք է Ռ․ Բաբայանին սաթրմիշ անի այդ պաշտոնից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3046

Մեկնաբանություններ